BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արմեն Աշոտյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին

Արմեն Աշոտյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին
16.02.2021 | 21:02

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյում անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին խոստումներ է տվել, որոնց արդյունքում ապրիլյան պատերազմը կանգնել է. «Աջից նստած վիժվածքի պատճառով նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անվտանգության ոլորտում կտրուկ վատացան։

Աջից նստած վիժվածքի պատճառով ընկավ Արցախի սուբյեկտայնությունը։

Աջից նստած վիժվածքի պատճառով Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության մեջ չկար Արցախի Հանրապետության մասին որեւէ հիշատակում։

Աջից նստած վիժվածքն իր արտասահմանյան շրջագայությունների մեջ գրեթե չէր խոսում Արցախի եւ Հայոց ցեղասպանության մասին։

Աջից նստած վիժվածքը տարիներ շարունակ թուրքերի հետ մերձեցման եւ կեղծ խաղաղասիրության քարոզչություն էր իրականացնում։

Աջից նստած վիժվածքն էր Տավուշյան դիրքային մարտերից հետո կապիտուլյանտից կերտում Կեսար։

Աջից նստած վիժվածքն էր Անվտանգության խորհրդի նիստերին փոխանակ հորդորեր եւ հիմնավորեր Գենշտաբի եւ ԱԱԾ-ի զեկույցների հիման վրա օր առաջ կանգնեցնել պատերազմը եւ փրկել հազարավոր կյանքեր ու Շուշին, նպաստում խզբզանքի դավաճանական ծրագրին։

Աջից նստած վիժվածքը լավ գիտի, որ 2016-ին Ադրբեջանն էր Մոսկվայում մուրում խաղաղաթյուն։ Որ իր դավաճան շեֆը Դուշանբեում Ալիեւին էր նվիրել Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես բացահայտել է բանակցությունների բովանդակությունը։ Որ Ալիեւը ինքն է երկու անգամ խոստովանել, թե ինչի էր հասել Հայաստանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ Արցախի անկախության պարտադրանքի հարցին։

Իսկ հիմա աջից նստած վիժվածքը որոշել է մեզ ստեր պատմել, սեփական եւ կապիտուլյանտի բնական բացվածքները փրկելու համար։

Չի ստացվելու. խցանվելու եք»։

Դիտվել է՝ 5891

Մեկնաբանություններ